Լուրեր

«O tempora! O mores!». Էդուարդ Շարմազանով

04.06.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մի քանի օր շարունակ Երևանում ազգային արժեքների և ինքնապաշտպանության ջատագով արժանապատիվ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացնում տխրահռչակ Սորոսի գրասենյակի առջև:
 
Մարդիկ իրենց ազատ կամարտահայտությունն ու բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ պետականաքանդ գործունեության և իշխանության վերին էշելոններում հանգրվանած որոշ պաշտոնյաների:
 
Սակայն մի քանի օր շարունակ նրանց հնարավորություն չի տրվում մոտենալ այդ գրասենյակին: 
Ինչու՞:
Եթե օրենքով արգելված է, ապա ինչու՞ հոկտեմբերի 2-ին Փաշինյանին թույլ տրվեց պաշարել Ազգային ժողովը:
Ինչու՞ համապատասխան կառույցները հանցավոր անգործություն ցուցաբերեցին, երբ Նիկոլի կոչով արգելափակվեցին դատարանների մուտքերը:
Հիշեցի անտիկ ասացվածքը. «Ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին»:
 
O tempora! O mores!
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր»:

← Վերադառնալ ցուցակին