Լուրեր

«Վարչապետը պատկերացում չունի դատական համակարգից ընդհանրապես». Գեորգի Գաբրիելյան

05.06.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վարչապետը պատկերացում չունի դատական համակարգից ընդհանրապես, առավել ևս՝ բարեփոխումներից:
 
Այսօրվա ասուլիսը ևս խորապես հիասթափեցրեց և ի ցույց դրեց այս մարդու սնանկությունը:
 
Հակասական ձևակերպումներով երկար բարակ խոսեց դատական բարեփոխումներից, «թե ես ոչ մի կապ չունեմ դատավարական պրոցեսների, ձերբակալությունների հետ, գործում եմ Սահմանադրության շրջանակներում, սակայն մյուս կողմից հայտարարում է. կա ՀՀ-ում դատավոր, որ վարչապետի ասածը չանի»:
 
Բայց մի բան լավ հասկացել է, որ ասֆալտին փռելու, հանրությանը սևերի և սպիտակների բաժանելու սաստիկ կոչերը, առանց դատարանի որոշման մարդկանց պիտակավորելը բռնության քարոզ է»:

← Վերադառնալ ցուցակին