Լուրեր

«Երբ Սերժ Սարգսյանի բացած գործարանները նորից ես բացում». Գեղամ Պետրոսյան

07.06.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Երբ բանակի մասին գիտելիքներդ մայկա տռուսիկից այն կողմ չի անցնում։ Երբ Հայ֊ռուսական հարաբերությունները տուրիստների մակարդակ է իջնում։ Երբ խոստացած ներդրումներդ այդպես էլ մնում են օդում։
 
Երբ Սերժ Սարգսյանի բացած գործարանները նորից ես բացում։ Երբ խոստացածդ միլիարդները անգամ միլիոնի չի ձգում։ Երբ պարապությունից մենակ ՖԲ ստատուսներ էս մեկնաբանում։ Երբ խորհրդակցություններ ես հրավիրում ու չես ունենում 1 % գիտելիք տվյալ նյութի վերաբերյալ։
 
Երբ մարդկանց ես նշանակում պաշտոնի ովքեր համակարգչի մկնիկից բացի ուրիշ բան չեն տեսել։
 
Երբ պատգամավորներ ես բերել խորհրդարան որոնց ՕԳԳ-ն անվերջություն է։
 
Երբ Սորոսի հիմնադրամը 50 % փայ ա հետդ կառավարությունում։ Երբ համասեռամոլների քարոզը դրվել ա ամենաբարձր ռելսերի վրա։ Երբ....
 
Հ.Գ Հա լավ մինչ երբ...»:

← Վերադառնալ ցուցակին