Լուրեր

«Իսկանդերով հպարտանալու առաջ, հիշիր, թե ում ջանքերով է Հայաստանը դրանք ձեռք բերել». Շարմազանովը՝ Փաշինյանին

08.06.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել. «Իսկանդերով հպարտանալու առաջ, հիշիր, թե ում ջանքերով է Հայաստանը դրանք ձեռք բերել: 

Նախօրեին Սանտ Պետերբուրգում լրագրողի հարցին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե Հայաստանը ոչ թե մեկ, այլ մի քանի իսկանդեր ունի: 

Իսկանդերներով հպարտանալուց առաջ լավ կլիներ հիշեր, թե ում ջանքերով է Հայաստանը ձեռք բերել դրանք: 

Հ.Գ.

Փաշինյանը մեծ սիրով սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նվաճումներն ու կապիտալը, բայց քննադատելիս էլ մոռանում է, որ թե՛ ՀՀ անդամությունը ԵԱՏՄ-ին, թե՛ իսկանդերները և թե՛ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախ և առաջ հանրապետական իշխանության օրոք է եղել»:

← Վերադառնալ ցուցակին