Լուրեր

«Եթե ժողովուրդը այդ եփած բորշը մերժում է, անունը դնում եք «ժողովրդի հաղթանակ» ».Արմեն Աշոտյան

10.06.2019

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Փաստորեն, այս օրերին «ժողովրդավարության հաղթանակի» բաղադրատոմսը հետեւյալն է.
 
5 բաժին վարչական ռեսուրսին ավելացնում եք 3 բաժին պետական քարոզչամեքենա, լավ խառնում եք ֆեյսբուքյան միքսերով։ Ստացված խառնուրդը քայլացնում եք Աբովյանի փողոցներով՝ վարչապետի մասնակցությամբ։ Ընտրությունների օրը ավելացնում եք մի քանի պտղունց ուժայիններ։ Եւ եթե ժողովուրդը այդ եփած բորշը մերժում է, անունը դնում եք «ժողովրդի հաղթանակ»։
 
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

← Վերադառնալ ցուցակին