Լուրեր

«Փաշինյանը երկրի ներսում դավադիր ուժեր ու սևազգեստներ փնտրելով է զբաղված». Էդուարդ Շարմազանով

14.06.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Չավուշօղլուի անհեթեթ առաջարկը, ադրբեջանցիների կողմից հայ զինվորի սպանությունն ու Փաշինյանի դավադիրները

 
Թուրքիան շարունակում է ժխտողականության լկտի քաղաքականությունը:
Արտգործնախարար Չավուշօղլուն առաջարկում է ինչ-որ աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:
Պարոնը թող իմանա, որ Ռուսաստնն ու Ֆրանսիան ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: 
Նախագահներ Պուտինն ու Օլանդը մասնակցել են 100-րդ տարելիցի միջոցառումներին Ծիծեռնակաբերդում, իսկ ԱՄՆ-ի նահանգներից գրեթե բոլորը ճանաչել ու դատապարտել են այն:
 
Առաջարկում եմ՝ Չավուշօղլուն մեկ անգամ այցելի Երևան՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան ու կարծում եմ՝ այլևս նման անհեթեթ հայտարարություններ չի անի:
 
Հ.Գ.
Նախօրեին Արցախում հայ զինվոր է սպանվել ադրբեջանցիների դավադիր կրակոցից: Խոնարհումս նահատակ զինվորի հիշատակին:
Տղերք, մեռա ասելով՝ թուրքերն ու ադրբեջանցիները վերջին մեկ տարին օգտագործում են միավորվելու և ուժեղանալու համար, իսկ Փաշինյանը երկրի ներսում դավադիր ուժեր ու սևազգեստներ փնտրելով է զբաղված:
 
Ժամանակն է առաջնային խնդիրների շուրջ կենտրոնանալ:
Հետո ուշ է լինելու, պարոնայք»:

← Վերադառնալ ցուցակին