Լուրեր

«Արմեն Սարգսյանը երկրում իր սարքած սահմանադրական բոլոլան թողած, մասնակցում է Լը Բուրժեի միջազգային ավիասալոնին». Արմեն Աշոտյան

22.06.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մամուլում տեսա, որ Արմեն Սարգսյանը, երկրում իր սարքած սահմանադրական բոլոլան թողած, մասնակցում է Լը Բուրժեի միջազգային ավիասալոնին։
 
Երկար մտածեցի, թե ինչ գործ ունի այնտեղ։ Ու հասկացա, որ ինքն էլ մեր, հայկական Super Jet-ն է.
 
Մեծ շուքով ռեկլամ արեցինք:
Պետական լոբինգով ընտրեցինք:
Դոկումենտացիայի հետ կասկածները շատերի մոտ մնացին:
Պարբերաբար ՉՊ-ներ է տալիս:
Համառորեն հրաժարվում է իրականացնել իր բուն գործառույթները:
Ցուցադրության համար ընտիր է, արդյունավետության տեսակետից՝ ոչ էֆեկտիվ»։

← Վերադառնալ ցուցակին