Լուրեր

«1941թ. այս օրը նացիստական Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ պետական սահմանը, սկսեց պատմության մեջ ամենաարյունալի պատերազմը». Էդուարդ Շարմազանով

22.06.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այսօր հունիսի 22-ն է: 1941թ. այս օրը նացիստական Գերմանիան, խախտելով ԽՍՀՄ պետական սահմանը, սկսեց պատմության մեջ ամենաարյունալի պատերազմը:
 
Փառք ֆաշիզմին հաղթած մեր հերոսներին: 
Հպարտ եմ, որ պապս՝ Պետրոս Ավագյանը, մաս է կազմել Ստալինգրադի հաղթական ճակատամարտին: 
 
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»:

← Վերադառնալ ցուցակին