Լուրեր

«Ադրբեջանցիները բողոքում են Արցախից, իսկ Հայաստանի իշխանությունը՝ Արցախի հերոսներից». Էդուարդ Շարմազանով

28.06.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ադրբեջանցիները բողոքում են Արցախից, իսկ Հայաստանի իշխանությունը՝ Արցախի հերոսներից
 
Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների նմանությունը: 
Երկուսն էլ իրենց ԱԳՆ են հրավիրում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչներին:
Բայց եթե ադրբեջանցիները Ռուսաստանից բողոքում են Հայաստան-Արցախ ռազմավարական ֆորումի ղեկավարներին հանդիպելու համար, ապա Հայաստանում Ռուսաստանի դեսպանին հրավիրում են ԱԳՆ Արցախի հերոսին հանդիպելու համար:
 
Հ.Գ
Ադրբեջանցիները Արցախի դեմ են բողոքում, իսկ դուք ու՞մ դեմ եք բողոքում, Նիկոլի թիմակիցներ:
Արցախի հերոսների...Սա ուղղակի աբսուրդ է»:

← Վերադառնալ ցուցակին