Լուրեր

«Փաշինյանը գնացել, ավանդական Իջևանում ընտանիքի հետ հանգստանում է։ Շատ լավ է անում, բայց ինչո՞ւ չի ասում՝ Ստամբուլյան կոնվենցիան լավ բան չի, ես էլ եմ գալիս ստորագրեմ». Էդուարդ Շար

27.07.2019

ՀՀԿ գործադիր մարմնի ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ ինքը նախկինում դեմ է եղել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և հիմա էլ է դեմ և դեմ է լինելու միշտ: «Եվ թող որևէ մեկն ինձնից ավելի ավանդական չլինի ու թող Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ չլինի։ Եվ թող ամեն ինչ անեն, որ էսօր կոնվենցիան չմտնի Ազգային ժողով,-ասաց ՀՀԿ խոսնակը և հիշեցրեց նույն՝ ընտանեկան բռնության մասին օրենքն էլ, երբ իրենք ընդունել են, վերջինս դեմ է եղել դրա նախնական տեսքին,-բացե’ք իմ այն ժամանակվա հայտարարությունները։ Ու հենց ՀՀԿ մեծամասնության ջանքերով էդ օրենքը ոտքից գլուխ փոխվել ա, որի արդյունքում գրանտակեր ՀԿ-ները մեր նկատմամբ ճնշումներ էին կազմակերպել՝ Սվիտալսկու գլխավորությամբ։ Ինչևէ, հիմա ոչ մեկի մտքով չպիտի անցնի այս օրենքը բերել Ազգային Ժողով։ Իրենք են ասում՝ մենք ժողովրդի իշխանություն ենք, էս ենք, էն ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանի սոցապնախարարը փորձում է դուր գալ եվրոպացիներին, հայտարարում է, որ այդ կոնվենցիան անհրաժեշտ է, և մենք հո գիտենք, թե տրանսգենդերներն ու ԼԳԲՏ-ներն իրենց ոնց են պաշտպանում՝ ի դեմս լարաահարոնյանների ու լիքը այլ մարդկանց։ Այս մասին նույն տրանսգենդերը հայտարարեց Ազգային ժողովում, որ հին Հայաստանում՝ Սերժի կամ էլ Շարմազանովի Հայաստանում անհնար էր նման բան, Հանրապետականը «բոբոներ էին։ Ու որ Զարուհի Բաթոյանը կանգնում-ասում է՝ ինչ լավ բան է, Դուք տեսե՞լ եք, որ Հանրապետական որևէ պատգամավոր կանգնի նման բան ասի։ Ի դեպ, սոցապում էլ բուկլետներն են բաժանում՝ ըստ հավաստի լուրերի, ոչ թե ըստ օդում կախված լուրերի»:

 
Շարմազանովը չի բացառում՝ սա կարող է լինել լավ մշակված սցենար հենց Նիկոլ Փաշինյանի կողմից. «Նիկոլ Փաշինյանն իր գահավիժող ռեյտինգը փրկելու համար Ռուբին Հուդի կամ կինոյի տղու նման մի քայլ անի վերջին պահին ու ասի՝ ժողովուրդ ջան, ես՝ որպես իջևանցի ավանդական վարչապետ, դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիային։ Մարդիկ էլ ասեն՝ ջան, կեցցե մեր վարչապետը։ Բայց իմ համար գերխնդիրը չվավերացումն է, ջհանդամ, եթե չպիտի վավերացնեն, թող ըտենց անի»:
 
Վերջինիս կարծիքով՝ այս իշխանության թիվ մեկ խնդիրը պոպուլիզմն է:
«Հիմա գնացել, ավանդական Իջևանում ընտանիքի հետ հանգստանում է։ Շատ էլ լավ է անում՝ հանգստանում է։ Բարի հանգիստ եմ մաղթում, բայց խի՞ չի ասում, որ Ստամբուլյան կոնվենցիան լավ բան չի, ես էլ եմ գալիս, Շարմազանով ջան, ստորագրեմ։ Սա իմ համար ներկուսակցական կամ պայքարի խնդիր չէ, սա ինձ համար համազգային խնդիր է,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը և հիշեցրեց՝ նախօրեին Հայ Առաքելական եկեղեցին «ո՚չ» ասաց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը,- մեր եկեղեցու նման դիրքորոշումը պետք է ուղեցույց լինի բոլորիս համար»,- եզրափակեց մեր զրուցակից:
 
henaran.am

← Վերադառնալ ցուցակին