Լուրեր

«Լուրջ մի վերաբերվեք այս իշխանությունների գովքը անող որոշ «սոխակների» գրառումներին ու պահվածքին». Արմեն Աշոտյան

29.07.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Լուրջ մի վերաբերվեք այս իշխանությունների գովքը անող որոշ «սոխակների» գրառումներին ու պահվածքին։
 
Հիշեք, որ նրանք ժամանակին մեզ համար էին ծլվլացնում, իսկ ոմանք էլ հասցրել են դեռեւս Քոչարյանի օրոք քնարերգել։
 
Նրանց «սկզբունքայնության» մասին կարելի է լեգենդներ ձոնել։ Նրանց սազերը ունիվերսալ են, ցանկացած խոշոր «պրոդյուսերի»-ի դեպքում միանում են ու մինչեւ հաջորդ իշխանափոխություն չեն անջատվում։
 
Հիշու՞մ եք. «Ով էշ, իրանք՝ փալան»։ Պարզապես ֆիքսեք նրանց, ու երբ հերթական անգամ իրավիճակ փոխվի, էլ մի թողեք, որ բոլորիս էշի տեղ դնեն։
 
Հ.Գ. Տակը անուններ չգրեք, նրանք հասկանում են, որ իրանց է վերաբերվում»: 

← Վերադառնալ ցուցակին