Լուրեր

«Ստամբուլյան կոնվենցիան սպառնալիք է՝ ուղղված հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեհամակարգի հարատեւությանը». Էդուարդ Շարմազանով

31.07.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքայն իր էջում տեքստին կցելով 2017թ. իր հարցազրույցը գրել է. 

«Մտքով կույր տարրերի համար, որոնք տեսնում ու լսում են այն, ինչ իրենց նպատակահարմար է, կրկնում եմ՝ Ստամբուլյան կոնվենցիան սպառնալիք է՝ ուղղված հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեհամակարգի հարատեւությանը :

Երեկ, այսօր եւ վաղը ճշմարտությունը մեկն է՝ ընտանիքը՝ կնոջ եւ տղամարդու միությունը, աստվածադիր արժեք է, որը իրավիճակների, իշխանությունների փոփոխությամբ չի կարող խախտվել:
 
Ինձ համար ` այն ժամանակ որպես բարձրաստիճան պաշտոնյա, ներկայումս ՀՀ շարքային քաղաքացի, այս արժեքները անկախ քաղաքական եւ կուսակցական պատկանելությունից երբեւէ չեն փոփոխվել եւ չեն փոփոխվելու:
 
«Ով աչք ունի,թող տեսնի, ով ականջ ունի,թող լսի»:
 

← Վերադառնալ ցուցակին