Լուրեր

«Հերոսներին նաեւ գերեզմաններում հանգիստ թողեք, էս ինչ եք անում». Մարգարիտ Եսայան

01.08.2019

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Գտնել հերոսների գերեզմանները պղծողներին, կանգնեցնել պատի տակ եւ գյուլլել Հերոսներին նաեւ գերեզմաններում հանգիստ թողեք, էս ինչ եք անում, կենդանի հերոսներին բանտարկում եք եւ հիմար դատավարություններ եք անում, նախատակների գերեզմաններ եք պղծում, այ պիղծ անասուններ․․․Հուսամ ոստիկանությունը, համապատասախան այլ մարմիններ արագ կհայտաբերեն եւ հրապարակավ կպատժեն հանցագործներին, եւ դա պիտի արվի արագ ու սրտացավ․․․
 
Դյուզն ինչ չեմ կասկածում, որ այս վայրագությունը միտումնավոր ուղղորդված հանցագործությկուն է, միտումնավոր, ամեն ինչ սեւացնելու, հերոս նախատակների հիշատակը սեւացնելու, սա հայ-թուրքերի գործ է, եւ սրա տակ վստահ եմ, չկա մանկամտություն, այս հանցանքը կատարողները անմեղսունակ չեն, նրանք հոգեկան հիվանդներ չեն, նրանք կոնկրետ հանձնարականով, կոնկրետ նպատակով գնացել եւ պղծել են կոնկրետ գերեզմաններ եւ, միտում եմ տեսնում նաեւ նրանում, որ պղծել են ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները։
 
Իրավապահ մարմինները պարտավոր են ամեն գործ թողնել եւ գտնել, հայտնաբերել հանցագործներին, հակառակը՝ կտրականապես պիտի բացառել, դրանց պիտի կանգնեցնել պատի տակ, հերոսների մայրերի աչքի առաջ եւ գնաադակահարել, գյուլել, ներում-բեկում չպիտի լինի...»:

← Վերադառնալ ցուցակին