Լուրեր

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ, ՀՀ, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանի մահվան կապակցությամբ

01.08.2019

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սողոյանների ընտանիքին` անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանի մահվան կապակցությամբ:

 
Հեռագրում մասնավորապես ասված է.
 
«Խոր ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանի մահվան մասին:
 
Վարպետը, ում բազում առիթներ եմ ունեցել հանդիպելու և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, ակտիվ գործունեությամբ և մեծ նվիրումով իր արվեստը ծառայեցրել է ոչ միայն հայրենիքին և հայ ժողովրդին, այլև ժողովուրդների բարեկամությանը:
 
Վշտակցում և զորակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին, Ֆրիդ Սողոյանի արվեստի բոլոր երկրպագուներին:
 
Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը և աղոթում վարպետի հոգու հանգստության համար»:

← Վերադառնալ ցուցակին