Լուրեր

«Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես». Էդուարդ Շարմազան

14.08.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել .

 
«Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես
 
Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն է պատասխանատու,այլ մենք` նախկիններս:
 
Քաղաքն աղբի մեջ կորում է,ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն է մեղավոր,այլ ` Սանիթեքը: Կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի,դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:
 
ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր,այլ ` նախկին խորհրդարանը:
 
Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման,մարդկանց խաբելու,քաղաքական բանտարկյալների առկայության,ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու,կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու…
 
Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը: Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես»:

← Վերադառնալ ցուցակին