Լուրեր

«Բա ո՞ւր են ասֆալտի հայրենասերները, որոնք սնվում են Սորոսի գրասենյակից». Հայկ Մամիջանյան

26.09.2019

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Բա ո՞ւր են ասֆալտի հայրենասերները, կեղծ սուվերենության ջատագով օտարամոլները, որոնք սնվում են Սորոսի գրասենյակից կամ Աբովյան քաղաքից հեռու տեղ կյանքում չայցելած միջազգային հարաբերությունների մասնագետները:
 
Առաջ, երբ քաղաքականությունը գոնե մի փոքր տարբերվում էր լայքահավաք, հայփի մեռած պոպուլիզմից, ես ինձ երբեք թույլ չէի տա քննարկել, թե այս կամ այն պաշտոնյան ինչ լեզվով ելույթ ունեցավ։ Այն պարզ պատճառով, որ գիտեմ, որ նման ելույթները շատ ավելի քիչ կարեւորություն ունեն միջազգային հարաբերություններում, քան ամենօրյա աշխատանքը, կուլիսային պայմանավորվածություններն ու անձնական կապերը։
Բայց քանի որ մեր դեմ աշխատում են պոպուլիզմի ողջ զինանոցի օգտագործմամբ՝ հիշեցնեմ, թե ինչ լեզվով է պետք ելույթ ունենալ եւ ինչ է պետք ասել ՄԱԿ-ի ամբիոնից։
 
ՀԳ
Նիկոլ Փաշինյանի անգլերենի, ելույթի ընթացքում Աննա Հակոբյանի պահվածքի (առհասարակ նրա այնտեղ ներկա գտնվելու փաստի) եւ ելույթի բովանդակության մասին մեկնաբանություններ չեմ անում միայն մի պատճառով ՝ այդ մարդը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը եւ չեմ ուզենա թուլացնել իր դիրքերը միջազգային ատյաններում»։

← Վերադառնալ ցուցակին