Լուրեր

«Փաշինյանը, որ իր երկրի հերոսներին, նախագահներին վարկաբեկում է, ներսում ամեն բան ավիրում , Ալիեւին է հաճոյանում». Կարինե Աճեմյան

14.10.2019

Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ԱՊՀ երկրների ղեկավարների վերջին հանդիպմանը մի շատ տհաճ դրսեւորում է նկատել, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր երկրի ներսում ավիրում է ամեն ինչ, վարկաբեկում հերոսներին , նախկին նախագահներին վիրավորում, հաճոյանում է Ալիեւին՝ վերջինիս անուն հայրանունով դիմելով, ինչը հայտնի է, որ հարգանքի նշան է: 

 
«Այս մարդը բոլորովին տեղյակ չէ, թե ինչ է իր երկրում կատարվել մինչեւ իր վարչապետ դառնալը»,-նշեց Կարինե Աճեմյանը՝ վկայաբերելով Փաշինյանի զարմանքը, երբ աշակերտների հերթ է է առաջացել թանգարանի դիմաց: 
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
henaran.am
 

← Վերադառնալ ցուցակին