Լուրեր

«Գոյություն ունի զրպարտությունից ավելի սարսափելի զենք՝ ճշմարտությունը». Արտակ Զաքարյան

03.04.2020

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Գոյություն ունի զրպարտությունից ավելի սարսափելի զենք՝ ճշմարտությունը» Թալերյան

5-ի եթերում ցուցադրվեց Հարություն Հարությունյանի «Հաղթանակի ապրիլ» վավերագրական լիամետրաժ ֆիլմը։ Կարծում եմ շատերի համար լույս սփռվեց իրականության վրա։ Այս ֆիլմն ավելի մեծ հաշվետվություն է, քան այն անհասկանալի «զբաղմունքը», որը ծավալել է ապրիլյան դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողովը։ Իսկ ողբերգությունն այն է, որ օրինակ Մկրտչյան Արենն ու Պողոսյան Քրիստինեն պետք է եզրակացություններ տան ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ։

Շնորհակալություն ֆիլմի հեղինակին և 5-րդ ալիքին՝ կատարված աշխատանքի համար։ Վստա՜հ եմ, այն օգտակար կլինի ապագա սերունդներին։

Հ.Գ. Այս ֆլիմից հետո, միայն կիսագրագետներն ո Այս ֆլիմից հետո, միայն կիսագրագետներն ու դիլետանտ մանիպուլյատորները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները ւ դիլետանտ մանիպուլյատորները կարող են շարունակել 2016թ. ապրիլյան թեմայով շահարկումները»։

← Վերադառնալ ցուցակին