Լուրեր

«Լավագույն տղերքը հեռանում են». Էդուարդ Շարմազանով

10.04.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Լավագույն տղերքը հեռանում են
 
Ապրիլի 9-ին իր մահկանացուն կնքեց հայ ազատամարտի նվիրյալ զինվոր, կատարյալ հայ, շիտակ լոռեցի և իրական դաշնակցական, իմ ավագ ընկեր՝ Սասուն Սիմոնյանը։
 
Սասունն այն մարդկանցից էր, ով Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերից իր եղբայրների հետ մեկնեց պաշտպանելու հայրենիքը։
 
Նա ամբողջ կյանքում ապրեց համեստ ու իր հերոսությունն օգտագործեց ոչ թե որպես իրավունք, այլ որպես պարտականություն։
 
Հերոսները չեն մահանում, նրանք գնում են դեպի հավիտենություն։
 
Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի հերոս զինվոր»։
 

← Վերադառնալ ցուցակին