Լուրեր

«Երեկ ռեժիմը հարձակվեց Առաքելական եկեղեցու, իսկ այսօր Արցախի վրա». Էդուարդ Շարմազանով

15.04.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանցիների ու սորոսականների երազանքը չի կատարվելու

Նիկոլի կողմից Արցախ գործուղված ու պետական բյուջեից գումար ստացած սորոսական գրանտակերներն ամեն ինչ անում են ստվեր գցելու Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության վրա նշելով, թե խախտումները կարող են ազդեցություն ունենալ ընտրության արդյունքի վրա:

Սրա համա՞ր էր Փաշինյանի կառավարությունը պետական բյուջեից գումար տրամադրում սորոսական գրանտակերներին:

Երեկ ռեժիմը հարձակվեց Առաքելական եկեղեցու, իսկ այսօր Արցախի վրա: Ալիևների ու էրդողանների մուրազը չի կատարվելու:

Հայաստանը,Արցախը և Առաքելական եկեղեցին մեր սրբությունների սրբոցն են:

Քիչա մնացել ապազգային ռեժիմին, շուտով լույսը հաղթելու է խավարին»:

← Վերադառնալ ցուցակին