Լուրեր

«Արցախի 4-րդ նախագահը ընտրվեց». Մարգարիտ Եսայան

15.04.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի 4-րդ նախագահը ընտրվեց։

Սիրով շնորհավորում եմ արցախցիներին իրենց ընտրության համար։
Ես հարգում եմ արցախցու ընտրությունը եւ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանին։

Պարոն նախագահ, Ձեզ մաղթում եմ բեղմնավոր, տքնաջան աշխատանք հանուն Արցախի Հանրապետության, հանուն Արցախի ժողովրդի անկախության եւ անվտանգության։
Դուք նախագահ դարձաք աշխարհի համար շատ լարված եւ պատասխանատու պահի։Համաշխարհային նոր իրողությունները չեն կարող իրենց կնիքը չդնել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վրա։

Վստահ եմ, գիտակցում եք, որ ձեզ հարկավոր է լինելու կրկնակի ջանք, տասնապատիկ ավելի քաղաքական կամք եւ հազարապատիկ ավելի մեծ պատասխանատվություն հանուն Արցախի եւ հանուն արցախցու անկախ պետականության։

Հաջողություն եմ մաղթում եւ իմ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ օգտակար լինել»:

← Վերադառնալ ցուցակին