Լուրեր

«Սցենարիստ-ռեժիսորը շատ կանխատեսելի է». Մարգարիտ Եսայան

01.06.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սցենարիստ-ռեժիսորը շատ կանխատեսելի է

Նիկոլին ամենայն անկեղծությամբ առողջություն եմ մաղթում, առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, բոլորին․․Հավատում եմ, որ Նիկոլի մոտ բացասական է, հավատում եմ, նրա մոտ ամեն ինչ է բացասական, հավատում եմ, որովհետեւ, այլեւս անթաքույց է աշխատում այս սերիալի սցենարիստը, անգամ երկխոսություններն են կրկնվում, արդեն գիտենք, երբ ով ինչ է ասելու, վիրուսի մասին եւ դիմակների մասին, արդեն գիտենք, ով երբ է վարակվելու եւ բուժվելու, ով կամ քանիսն են մահանալու/գիտենք, քանզի անանուն են մահերը/ եւ ով է բուժվելու/գիտենք, քանի որ նրանք միանգամից «ինքնաբացահայտվում են»…
Բոլորիս առողջություն եմ մաղթում եւ՝ շառից-փորձանքից՝ հեռու, ինչպես մեծերն են ասում․․
Հ․Գ․ Որ գրել եմ դեռ մայիսի 16-ին․ «Ամենեւին չեմ զարմանա, եթե շուտով , իրար հետեւից կհնչեն մեզանում հայտնի մարդկանց անուններ, որոնք իբր վարակվել են կորոնայով, հայտնի լրագրողներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, իրար հերթ չտալով կսկսեն հայտարարել, թե վարակվել են․․․Անգամ՝ վարչապետը․․
Սա հնարավոր շոուի կարեւոր մասն է լինելու․․․
Եւս մեկ հետգրություն՝ չմտածեք անտեսում եմ վիրուսը, հակառակը, ես խոսում եմ վիրուսը «օգտագործելու» մասին» »:

← Վերադառնալ ցուցակին