Լուրեր

«Հիշեցնեմ, թե ինչպիսի լավ ժառանգություն էին ստացել իրենք Արցախի հարցով 2017-2019 թթ ԵՄ-ի խորհրդարանական աշխատանքի արդյունքում». Արմեն Աշոտյան

13.06.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունների մասին այս օրերին շատ խոսվեց։ Այս ուղղությամբ պարգեւավճարիստների արձանագրած ողջ ձախողումն ընգծելու համար հիշեցնեմ, թե ինչպիսի լավ ժառանգություն էին ստացել իրենք Արցախի հարցով 2017-2019 թթ ԵՄ-ի խորհրդարանական աշխատանքի արդյունքում, երբ այս ուղղության աշխատանքները ղեկավարելու պատիվը վերապահված էր ինձ, իմ գործընկերների հետ միասին։
 
1. 21.12.2017 Երեւան
 
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները, կետ 29. «Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009 թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը...»։
 
2. 27.10.2018 Ստրասբուրգ
 
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 1-ին նիստում ընդունված եզրափակիչ հայտարարություն, կետ 30
«Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը եւ իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար»։
 
Իդեպ, 2018-ի ավարտին, թեպետ մեզ մոտ արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների տենդն էր սկսվում, իմ եւ գործընկերոջս՝ Սաջաթ Քարիմի, ջանքերով մենք կարողացանք Հայաստան-ԵՄ հարաբերությունները CEPA-ով նախատեսված նոր մակարդակի վրա բարձրացնել։ Փաստորեն, 2018 հոկտեմբերի նիստն այս ձեւաչափով վերջինն էր»։

← Վերադառնալ ցուցակին