Լուրեր

«Ամոթ ձեզ էլ ձեր խմբագիր վարչապետին էլ». Մարգարիտ Եսայան

17.06.2020

 ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ուզում եմ, որ հենց հիմա լրագրողներին ասֆալտին փռելու, գետնին գցելու, լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու էս զզվելի եւ հակաօրինական տեսարանները նայեն իմ երբեմնի լրագրող գործընկերները ՀԺ-ից, որ էսօր ԱԺ դահլիճում են նստած եւ ամաչեն,գետինը մտնեն․․․
 
Ուրիշ բան չունեմ ասելու, ամոթ ձեզ էլ ձեր խմբագիր վարչապետին էլ եւ ափսոս էն աղն ու հացը, կամ սուրճը որ երբեւէ խմել ենք իրար հետ...
 
Պատգամավո՞ր եք դարձել, հա՞ ձեզ ձեւ եք տվել, հա՞․․․
 
էս չեք, արա...»

← Վերադառնալ ցուցակին