Լուրեր

«Սա՞ էր ձեր երազած Հայաստանը». Մարգարիտ Եսայան

05.08.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սա՞ էր ձեր երազած Հայաստանը, ուշքի եկեք

Ջերմուկցիների արդար զայրույթը եւ բողոքը կարծեմ բոլորը հասկանում են,հետեւում եմ ջերմուկցիների բողոքի ակցիային, մարդիկ խաղաղ են, արժանապատիվ եւ անսասան․․.
Չեմ հասկանում ինչո՞ւ են «թավշյա» ոստիկաններն այսքան ագրեսիվ եւ անհանդուրժող, նրանք այլեւս «մե՞րը» չեն, ՀՀ հպարտ քաղաքացիների՞նը չեն․․.Իսկ՝ ո՞ւմն են, ո՞ւմ հրամանն են կատարում, երբ սարի պես աժդահա տղամարդկանց նկատմամբ ուժ են կիրառում եւ խցկում ոստիկանական գազելների մեջ․․.

Եվ չեմ հասկանում ի՞նչ գործ ունեն ջերմուկցիների մեջ մխրճված որոշ մուտիլովշիկներ, նիկոլապաշտներ, օրինակ, ոմն ջահել Ջիվան/եւ նրա շուրջը ֆռֆռացող եւ քթների տակ խնդմնդացող ինչ-որ աղջիկներ ու տղաներ/, ում գործողությունները էջմիածնում շատերն են հիշում․․.

Եվ, կարեւորը՝ իսկ ո՞ւր է կորել երկրի վարչապետի աթոռը գրավածը, ո՞ր թախտի տակ է մտել, երեւի մտքով նազարություն է անցել, տղամարդ ես խոսքիդ տե՞րն ես, թախտի տակից դուրս չես գալի՞ս։

Ինչո՞ւ հպարտ քաղաքացիների կողքին չէ, ինչո՞ւ չի պաշտպանում մեր երկրի շահերը, երկրի քաղաքացիների շահերը ․․.
Սա՞ էր ձեր երազանքի Հայաստանը, բա դուք սրա՞ն էիք արժանի, սթափվեք, ժողովուրդ, ուշքի եկեք․․․
Հ․Գ, Ի վերջո, ինչո՞ւ են ձերբակալել բնապահպան Վարագ Վարագյանին․․․Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին․․․»:

← Վերադառնալ ցուցակին