Լուրեր

2016թ. ապրիլյան հերոսական ու հաղթական քառօրյա պատերազմի մասին մեր պատմությունը ռազմական և քաղաքական հետևություններ դեռ շատ է անելու. Արտակ Զաքարյան

07.08.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«2016թ. ապրիլյան հերոսական ու հաղթական քառօրյա պատերազմի մասին մեր պատմությունը ռազմական և քաղաքական հետևություններ դեռ շատ է անելու:
 
Ադրբեջանի քսանամյա ռազմաքաղաքական փուչիկը պայթել է հենց այդ օրերի ընթացքում՝ մեր պետության, բանակի ու ժողովրդի վճռական ջանքերով:
 
ՀԱՂԹԱՆԱԿ, որը վերանորոգել, վերազինել ու վերականգնել է հայկական անպարտելիության իրականությունը, արցախյան հարցում մեր ճշմարտացիությունն ու անկոտրուն կամքը»:

← Վերադառնալ ցուցակին