Լուրեր

Ինչ ծաղկել է ծաղկում երկիրը, կայֆ. Մարգարիտ Եսայան

08.08.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայերին հրավիրեցին, աշխարհասփյուռ հայերը եկան, ներդրումները արեցին, ինչ ծաղկել է ծաղկում երկիրը, կայֆ, հիմա էլ բացվենք ու գրավիչ դառնանք արաբների, ասորիների, գուցե, սրանց կարճ խելքով, նաեւ թուրքերի ու ադրբեջանցիների համար, գան թեյ խմեն, մուղամ լսեն, հարեմներ բացեն, էլ ինչ արցախյան հարց, էլ ինչ դեմոգրաֆիական խնդիր, Սինանյան Զարեհը ասում է այդպիսով էդ խնդիրն էլ է լուծելու…

Թե կուզես, ոռնա,թե կուզես՝ լռիր, թե կուզես՝ծամիր սեփական լեզուդ,հավատացյալ ես՝ հայհոյիր Աստծոն,հավատացյալ չես, Աստծուն հավատա…»:

← Վերադառնալ ցուցակին