Լուրեր

Արժանապատվության երթերին մասնակցում են արժանապատիվ հայերը. Մարգարիտ Եսայան

17.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հայը եւ Հայը
 
Հայը գրագետ է, ազնիվ, խելացի, գիտնական, էլիտար, սիրում է իր հայրենիքը, ազնվական է, արժանապատիվ, ուժեղ, հզոր, անդավաճան․․․
 
Այսօր այս ՀԱՅԸ պահանջում է դավաճանի հեռացումը, որ կարողանա փրկել այն ինչ մնացել է մեր հայրենիքից...
Հայը անկիրթ է, փնթի, տգետ, անուղեղ, անհայրենիք, անդեմ, ուրացող, «թուրք», պլեբս, դավաճան...
Այս հայը դեռ ապրում է մթագնած ուղեղով․․․դեռ մտածում է, «հա ծախել ա, լավ ա արել»․․․
Այսօր ոչ միայն նիկոլդավաճանի հեռացման, այլեւ՝ տեսակի կռիվ է․․․
 
Արժանապատվության երթերին մասնակցում են արժանապատիվ հայերը, մասնակցում են Լոսում, Երեւանում, Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում...
Շատերը հետեւում են այդ երթերին թիվիներով, հեռախոսներով, կայքերով․․․բայց ճիշտը դուրս գալն է, ճիշտը երթին միանալն է եւ պահանջատեր լինելը․․․
 
Այո, այ գեղցի/ամենեւին գյուղական ծագումը նկատի չունեմ/, այ փնթի, այ պլեբս, այ ճորտ...
Այո, այսօր արժանապատվության երթերին մասնակցում եւ քո հեռացումը պահանջում է հայ ժողովրդի էլիտան, հայ ժողովրդի ազնվական հատվածը, արժանապատիվ հատվածը եւ դա գրեթե բոլոր հայերն են աշխարհում եւ Հայաստանում․․․
Գնալու ես, եւ ոչ մի տեխնոլոգիա քեզ այլեւս չի փրկելու․․․»:

← Վերադառնալ ցուցակին