Լուրեր

Դեկտեմբերի 14-ին՝ նոր գերիներ. Մարգարիտ Եսայան

19.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսուքյան իր էջում գրել է.

 
«Դեկտեմբերի 14-ին՝ նոր գերիներ, հինգ օր առաջ, նոր գերիներ...
 
Էն ո՞ր սրիկաներ էին ասում, դե կարեւորը պատերազմն ավարտեց, ավարտվե՞ց, արդեն Կապանն են վերցնում, գյուղերը, դիրքերը, արդեն ՀՀ տարածքներն են վերցնում...
 
Դիտեք այս տեսանյութը, դիտեք եւ հասկացեք վերջապես՝ շուտով այ, այսպես դուք նույնպես գերի եք դառնալու , բոլորս ենք գերի դառնալու, քանի դեռ նիկոլդավաճանին չենք հեռացրել...
 
Եվ եթե կգտնվի մեկ հայ, մեկ մարդ, որը այսօր կմասնակցի էդ սրիկայի երթին, թատրոնին, ես , իրոք, կփոխեմ ազգությունս, կամ ես հայ չեմ, կամ էդ սրիկայի կողքին կանգնածները հայ չեն․․․
 
Ախր ոնց դասեր չեք քաղում պատմությունից, ոնց եք այդքան ուղեղներդ անջատել, ոնց եք այդքան անհայրենիք...»:

← Վերադառնալ ցուցակին