Լուրեր

Եթե պիտի ամեն ինչ Ռուսաստանն անի, բա դուք ո՞վ եք. Շարմազանով

20.12.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե պիտի ամեն ինչ Ռուսաստանն անի, բա դուք ո՞վ եք։

 
Հողատուն ու իր ռեժիմը մատնված  են հանցավոր անգործության։ Դիմում են ռուսական կողմին, ռուս խաղաղապահներին։ Եթե ամեն ինչ պիտի ռուսները, խաղաղապահներն անեն, բա դուք ո՞վ եք, ինչու՞ եք փող ստանում, ինչու՞ եք աշխատանքի գալիս, ու՞մ եք ներկայացնում, պարգևավճար ինչու՞ եք ստանում, բենզին ինչու՞ եք ծախսում ծառայողական մեքենաների համար, թիկնազոր ինչու՞ եք պահում։ Եթե պիտի ամեն ինչ Ռուսաստանն անի, բա դուք ո՞վ եք։ Դրա համար էլ Նիկոլը, որպես ղեկավար, գոյություն չունի։ 
 
Այդ հողատուն նույնիսկ չի կարողանում ինքնուրույն ապահովել Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածի անվտանգությունը։
 
Նա այլեւս Հայաստանում իշխանություն չունի եւ առաջիկա օրերին այդ իրողությունը  կամրագրվի պաշտոնապես»։
 

← Վերադառնալ ցուցակին