Լուրեր

Կեղծիքի ու ստի իրական դրսևորումը երևաց Եռաբլուրում և Սյունիքում. Հովհաննես Սահակյան

22.12.2020

 Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Կեղծիքի ու ստի իրական դրսևորումը երևաց Եռաբլուրում և Սյունիքում։
Վիժվածքը հայտարարում է Սուգ , բայց չի սգում ։ Սգո օրը կարելի էր անվանել Եռաբլուրի գրավման օպերացիա:
Փորձելով պղծել Եռաբլուրը՝ որտեղ ննջում են ազգիս նահատակները, հողատու դավաճանը իրեն «սատարողներին» ձեռքի հստակ շարժումներով ցույց է տալիս՝ երբ սկսեն գոռալ ,երբ սկսեն խառնաշփոթը, որպեսզի լռեցնեն որդեկորույս մայրերին ,խրամատում զինվոր կորցրած հրամանատարներին,արժանապատիվ հայորդիներին։ Եթե քեզ թվում է , որ անձրևանոցներով, զենքերով, պաշտպանության հատուկ միջոցներով, զրահապատ պորտֆելներով և ոստիկանականների բուշլաթների հետևում թաքնվելով,դու սողալով մտար Եռաբլուր՝սխալվում ես։
 
Սուրբ բարձունքը գրավեցիր, բայց տղերքի շիրիմներին չայցելեցիր։
Գազազելով չստացված շոուից՝որոշեցիր շոուն շարունակել Սյունիքում։
Օրը գիշերով, դավաճանաբար ստորագրելով հանձնեց Արցախը և արդեն փաստ է,որ հանձնեց նաև Սյունիքը(Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական դրոշի և զինվորների առկայությունը)։ ժողովուրդը՝ փակելով Սյունիքի ճանապարհը, ոչ միայն չթողեց դավաճանների մուտքը Սյունիք այլև Սիսիանում հոգևորականը անհավատ դավաճանին դուրս հրավիրեց եկեղեցուց։
Եվ ուրեմն դավաճանին մերժեցին մեր նորանկախ պետականության համար զոհված նահատակները, Լեռնահայաստանն իր հոգևորականներով, նվիրյալներով ու ազատամարտիկներով։
 
Փաստացի Լեռնահայաստանը մերժեց դավաճանին և մեր պայքարը՝ինչպես անցած դարեսկզբին , սկսվում է հենց Սյունիքից։
Դավաճանից երկրի ազատագրում սկսվում է Սյունիքից։
#Թե_բա_ժողովրդավարություն
#Թե_բա_ժողովուրդ
#Թե_բա_ժողովրդի_իշխանություն» :

← Վերադառնալ ցուցակին