Լուրեր

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա

15.01.2022

 Այսօր Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին: Նախագահը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 400-ից ավել Երևանի և մարզերի շախմատիստներ, ապա շրջանային մրցաշարի  դահլիճում, որտեղ Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի  շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի կամ գրոսմայստերի նորմաների համար:

 
hraparak.am
 

← Վերադառնալ ցուցակին