Լուրեր

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով․ Տիգրան Աբրահամյան

15.01.2022

 Սահմանագծում տեղի ունեցող տարբեր բնույթի միջադեպերը՝ ագրեսիա, լոկալ մարտեր, դիվերսիաներ, առևանգումներ, գերեվարումներ, ներթափանցումներ, կարձանագրվեն այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին են անձինք, որոնց առաջնահերթություններն ու անելիքները հակադրվում են հայ ժողովրդի կենսական շահերին, այս կարծիքին է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

 
«Նույնիսկ այսպիսի ծանր պահերին, երբ թվում է, որ անխուսափելի է անվտանգային 2-3 ուղղություններով խորքային փոփոխություններ անելու հարցը, մեկ է՝ իշխանությունը գնում է պոպուլիզմի ճանապարհով, որի նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ՝ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը»»,-Facebook-յան իր էջում գրել է Աբրահամյանը:
 
Նա նշել է, թե առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով և դրանց պոպուլիստական լուծումներ առաջադրելով, իսկ անվտանգության հիմնարար խնդիրները ոչ միայն ցանկանում են մնալ չլուծված, այլ դրանք առավել խորը բնույթ են ստանում։

← Վերադառնալ ցուցակին