Լուրեր
Այն որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարկատանը քրեական գործ անվանելն ամոթ էր` ակնհայտ էր․ Աննա Մկրտչյան
06.06.2023
ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այն որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարկատանը քրեական գործ անվանելն ամոթ էր` ակնհայտ էր: Այդ կարկատանի դատախազի միակ ֆունկցիան մնացել էր Հ1-ի ռեպորտաժներին նյութ տալը:
Բայց ինձ համար տարօրինակ է, որ աշխատանքից ազատման պատճառներ են փնտրվում: Ինձ առհասարակ չի հետքրքրում նիկոլի ստրուկ ծառաների ներկան: Բայց անհերքելի է, որ դավաճան նիկոլը սիրում է օգտագործվելուն պատրաստ կարգավիճակ ունեցողներին, բայց օգտագործվածներին այլևս իրեն բեռ լինել չի թողնի: Սա էլ որ երրորդ օրինակ է, որ ապացուցում է վերոգրյալը միայն դատախազական համակարգում` ամենավառն իհարկե դհոլի սիրահար դհոլչի դատախազն էր: Ու սրանց այն աստիճան են մաշեցրել, որ անգամ սրանց ունենած ինֆորմացիան բանի պետք չէ ու նիկոլի համար վտանգավոր չէ: Դրա համար էլ գլուխները կախ, խոնարհ, «իրենց դիմումի համաձայն » են շպրտվում:
Չգիտեմ այլևս ինչ բառով կամ եզրույթով նկարագրեմ ողբերգության այն աստիճանը, որ այսօր ապրում է Հայաստանի իրավապահ համակարգը:
Եվ խնդրում եմ ինձ չհիմնավորել այս ամենը մեզ կամ հասարակությանը շեղելու նիկոլի «սուրբ » գործով: Իսկ կարո՞ղ է մեկ անգամ փորձենք իսկականից շեղվել ինչ-որ «շեղող » թեմայի վրա ու գոնե այդտեղ ցույց տանք իրենց քայլերին արժանի ու իրական վերաբերմունք, վրդովմունք:
Հ.Գ. Կա նաև լավ նորություն դհոլչիի գոռիկի ֆեյքի գործն անհամ է, լինի դա դատախազությունում թե քննչականում » :
