Լուրեր

Ավարտվեց երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված  ՀՀԿ կանանց խորհրդի կողմից  կազմակերպած միջոցառումների շարքը04.06.2017

Ավարտվեց երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպած միջոցառումների շարքը

ՀՀԿ կանանց խորհրդի կողմից և ՀՀԿ տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների մասնակցությամբ մեկ շաբաթ շարունակ տարածքային կազմակերպություններում տեղի ունեցան երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված` կրթական, մշակութային, սոցիալական և տարաբնույթ այլ միջոցառումներ: Ծրագիրն ամփոփվեց արդեն իսկ ավանդական դարձած ձևով` Հայաստանի սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր: Ծրագիր նպատակն է` մատաղ սերնդի մեջ սերմանել... ավելին →

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ընտրել է ղեկավար և քարտուղար02.06.2017

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ընտրել է ղեկավար և քարտուղար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով հրավիրվել է Երևանի նորընտիր ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության նիստ, որին մասնակցել են խմբակցության բոլոր 46 անդամները: Շնորհավորելով բոլորին Երևանի ավագանու անդամ ընտրվելու առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ խմբակցության յուրաքանչյուր անդամից ակնկալում է սրտացավ և հետևողական աշխատանք, որպեսզի առաջիկա 5 տարիներին լիարժեք կյանքի կոչվեն բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացվել են երևանցիներին ու արժանացել նրանց... ավելին →

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրել են ևս 100 երիտասարդներ02.06.2017

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրել են ևս 100 երիտասարդներ

Հունիսի 2-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ նորանդամ երիտասարդների կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության շարքերը համալրեցին ևս 100 երիտասարդներ: Կուսակցական անդամատոմսերը երիտասարդներին հանձնեց ՀՀԿ ԵԿ Երևանի խորդրդի ղեկավար Արմեն Գևորգյանը: Շնորհավորելով նորանդամ երիտասարդներին` ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ նրանք մուտք են գործում մեծ ընտանիք, որտեղ համախմբված են ակտիվ և նախաձեռնող երիտասարդներ: ՀՀԿ ԵԿ... ավելին →

Միջոցառումներ՝  նվիրված Երեխաների պաշտպանության օրվան02.06.2017

Միջոցառումներ՝ նվիրված Երեխաների պաշտպանության օրվան

ՀՀԿ կանանց խորհուրդը՝ խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանի ղեկավարությամբ, յուրաքանչյուր տարի երեխաների պաշտպանության օրվան նվիրված, կազմակերպում է ավանդական դարձած մեկ շաբաթյա միջոցառումներ, որոնք անցկացվում են Հանրապետության տարբեր մարզերում: Երեխաներին, մանկությանը, ընտանիքին նվիրված բազմաթիվ միջոցառումների մեկնարկն այս տարի տրվեց թանգարաններ այցելություններով: Երևան քաղաքի 60 դպրոցներից 1000 -ից ավելի երեխաներ, ուսուցիչներ և ծնողներ այցելեցին մի շարք մշակութային հաստատություններ, այդ... ավելին →

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը02.06.2017

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է KfW բանկի աջակցությամբ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականությունը: Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը: ... ավելին →

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին02.06.2017

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա խորացումը: ՀՀ ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, կարեւորել է նորընտիր Ազգային ժողովում խորհրդարանական բարեկամական խմբերի ձեւավորումը եւ... ավելին →