Լուրեր

Կկանոնակարգվեն վարչական իրավախախտումների հետ կապված իրավահարաբերությունները27.04.2017

Կկանոնակարգվեն վարչական իրավախախտումների հետ կապված իրավահարաբերությունները

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, մի շարք հանձնարարականներ է տվել: Գործադիրի հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը: Նախագիծը բազմիցս դարձել է հանրային և մասնագիտական քննարկումների նյութ, ներկայացվել է միջազգային ճանաչում ունեցող վարչական իրավունքի փորձագետների փորձաքննությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը... ավելին →

Կայացան բանավեճի միջբուհական խաղերը26.04.2017

Կայացան բանավեճի միջբուհական խաղերը

Ապրիլի 25-ին ավարտվեցին «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված միջբուհական բանավեճի խաղերը։ Ծրագրին մասնակցում էին 8 ոչ պետական բուհերի ուսանողական թիմեր։ Խաղերը կազմակերպվել էին մի քանի փուլով։ Դրանց նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել բանավեճի արվեստի հմտություններ։ Երիտասարդները բանավիճում էին տարբեր թեմաներով՝ «Ինչպե՞ս է փոխել մեր կյանքը տեխնոլոգիական առաջընթացը», «Ի՞նչ ազդեցություն են... ավելին →

Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողի ընտանիքին26.04.2017

Նոր բնակարան՝ առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողի ընտանիքին

Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.33՝ 69.55 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016թ. ապրիլին, ռազմական գործողությունների ժամանակ Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին (հայրը՝ Ֆահրադ Մկրտչյան, մայրը՝ Նարինե Կիրակոսյան)։ Որոշման նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ զոհված... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին25.04.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուրրիոլաբեիտիայի հետ: Ողջունելով դեսպանին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի զարգացման հեռանկարներն ու ընդգծել, որ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում առկա են երկկողմ արդյունավետ փոխգործակցության լայն հնարավորություններ: «Երևանի քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը և իր լիազորության շրջանակում բաց... ավելին →

IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ25.04.2017

IDeA հիմնադրամը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանի զարգացման նոր նախաձեռնություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկայացվել են հիմնադրամի կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը և նոր նախաձեռնությունները: Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետության կողմից երկրի զարգացման տեսլականի մշակումը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությունը զարգացմանն ուղղված ծրագրերի... ավելին →

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը25.04.2017

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Ֆրիտյոֆ Նանսենի անվան դասասենյակի բացմանը

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնակցել է Երեւանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը: Դպրոցն ամեն տարի նշում է մշակույթի տոն եւ ձեւավորված ավանդույթի համաձայն՝ դասասենյակներից մեկը կոչում հայ ժողովրդի որեւէ երախտավորի անունով՝ հայ կամ օտարերկրացի: Այս տարի դպրոցում բացվել է նորվեգացի բեւեռախույզ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի անվան աշխարհագրության դասասենյակը, որտեղ ցուցադրված են մեծ մարդասերի լուսանկարները, ճամփորդական... ավելին →