Լուրեր

«Քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզում01.07.2017

«Քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում». Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Լոռու մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները: ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը զեկուցել է մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի, մակրոտնտեսական ցուցանիշների, ներդրումային ծրագրերի, համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին: Ներկայացնելով... ավելին →

«Պետք է չհոգնենք և հասնենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզնից ակնկալում է». Կարեն Կարապետյանը մասնակցել է «Տնտեսության զարգացումը համայնքներում»30.06.2017

«Պետք է չհոգնենք և հասնենք կառավարման այն մակարդակին, որն այսօր ՀՀ քաղաքացին մեզնից ակնկալում է». Կարեն Կարապետյանը մասնակցել է «Տնտեսության զարգացումը համայնքներում»

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է «Երկխոսություն տեղական տնտեսական զարգացման շուրջ» թեմայով քննարկմանը, որի շրջանակում տեղի է ունեցել «Տնտեսության զարգացումը համայնքներում» ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից: Վարչապետը կարևորել է նման միջոցառման անցկացումը՝ նշելով, որ այն համահունչ է տարածքային կառավարման ոլորտում ՀՀ կառավարության... ավելին →

Երևանի քաղաքապետի պարգևներ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի առթիվ29.06.2017

Երևանի քաղաքապետի պարգևներ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի առթիվ հյուրընկալել է համակարգի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով Կադաստրի համակարգի ձևավորման 20-ամյակի առթիվ և առանձնակի կարևորելով կոմիտեի գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն բնակիչների հետ անմիջական շփման կարևոր օղակներից մեկն է, ու նշել, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության շրջանակում հաջողվել է առավել... ավելին →

Վարչապետը հանձնարարական է տվել դատարանների բեռնաթափման վերաբերյալ29.06.2017

Վարչապետը հանձնարարական է տվել դատարանների բեռնաթափման վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը՝ վարչապետը նշել է. «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով: Միայն 2016 թվականի... ավելին →

Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել28.06.2017

Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժեն Փինի հետ:... ավելին →

Արա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի խորհրդարանի ղեկավարի հետ27.06.2017

Արա Բաբլոյանը հանդիպել է Կորեայի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 27-ին Սեուլում հանդիպել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունի հետ: ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում նշել է. «Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ուրախ եմ նկատել, որ նախորդ քառորդ դարի ընթացքում հայ-կորեական միջպետական կապերի զարգացումն ընթացել է բարեկամական... ավելին →