Լուրեր

ՀՀԿ Կոտայքի ՏԿ-ն մասնակցել է «Ջերմուկ -2017» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին21.06.2017

ՀՀԿ Կոտայքի ՏԿ-ն մասնակցել է «Ջերմուկ -2017» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին

ՀՀ-ում մեկնարկած ««Ջերմուկ -2017»» շախմատի պատանեկան 12-րդ միջազգային բաց մրցաշարին իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպությունը՝ ի դեմս տ/կ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանի: Հանդիսանալով Կոտայքի մարզային շախմատի ֆեդերացիայի նախագահ Արամ Հարությունյանը մեծ աշխատանք է կատարել մարզում շախմատի զարգացման, մարզային դպրոցի ստեղծման, դպրոցի շենքի, վերանորոգման, կահավորման առումով: Արամ Հարությունյանը կֆինանսավորի... ավելին →

Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր20.06.2017

Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական... ավելին →

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին20.06.2017

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող... ավելին →

ՀՀԿ երիտասարդները կազմակերպել էին ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները19.06.2017

ՀՀԿ երիտասարդները կազմակերպել էին ուխտագնացություն դեպի Սպիտակավոր, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները

Հունիսի 17-ին՝ մեծ հայորդի, զորավար և պետական գործիչ, ազգային գաղափարախոս և իմաստասեր Գարեգին Նժդեհի ոգեկոչման օրը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախաձեռնությամբ շուրջ 100 ՀՀԿ-ական երիտասարդ մասնակցեց դեպի Սպիտակավոր իրականացված ուխտագնացությանը: Երիտասարդները Սպիտակավոր մեկնեցին խորհրդանշական վայրից՝ Երևանում Նժդեհի հուշարձանի մոտից։ Նշենք, որ Գարեգին Նժդեհի աճյունը տեղափոխվել և 1987 թվականի հունիսի 17-ին գաղտնի ամփոփվել... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալի հետ19.06.2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Նատալյա Սերգունինայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։ Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ նկատելով, որ անհրաժեշտ է այն էլ ավելի ընդլայնել: Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև իր... ավելին →

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին19.06.2017

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության ծրագրին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նիստում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիրը, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ Նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության... ավելին →