Լուրեր

Եվրոպական ժողովրդական կուսակցության Նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը Հայաստանի Հանրապետական կուսակցութան 16-րդ համագումարին26.11.2016

Եվրոպական ժողովրդական կուսակցության Նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձը Հայաստանի Հանրապետական կուսակցութան 16-րդ համագումարին

Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարի ժամանակ տեսաուղերձով ողջունեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: Իր ելույթում նա նշել է. Հարգելի նախագահ Սարգսյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ, Դժբախտաբար ես չեմ կարողացել միանալ ձեզ այսօր, բայց այնուամենայնիվ ցանկանում էի ձեզ հասցեագրել այս բարեկամական ուղերձը ձեր համագումարի կապակցությամբ, որը տեղի է ունենում ձեր կուսակցության և ձեր երկրի համար շատ կարևոր պահի: Այս ամռանը... ավելին →

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին26.11.2016

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել ՀՀԿ 16-րդ համագումարին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. Հարգելի պատվիրակներ և համագումարի հյուրեր, Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Մեր երկրները կապված են միմյանց հետ ընկերական և բարիդրացիական դարավոր կապերով: Մեր կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցմամբ, ստեղծվեցին նոր հնարավորություններ խոշոր փոխշահավետ նախագծերի իրականացման... ավելին →

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր25.11.2016

Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առկա մեծ ներուժի իրացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը... ավելին →

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել24.11.2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու: 1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ... ավելին →

Տարոն Մարգարյան. «Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել»23.11.2016

Տարոն Մարգարյան. «Երևան քաղաքն, ի վերջո, կունենա ռազմավարական նշանակության հարավային պատշաճ մուտք, ինչը տասնամյակներ շարունակ, իրոք, երազանք է եղել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մասը կազմող նոր ճանապարհի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ22.11.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ Տարոն Մարգարյանը դեսպանին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստակամ է աջակցելու ՀՀ-ում Քուվեյթի դեսպանատանը։ Առանձնակի կարևորելով երկու պետությունների մայրաքաղաքների միջև հարաբերությունների... ավելին →