Լուրեր

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին05.10.2016

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամներին և շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կարևորելով շինարարության, ճարտարապետության ոլորտի խթանումը՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերի մասին, որոնք կնպաստեն այս բնագավառում առկա խնդիրների լուծմանն ու ներդրումային ծրագրերի ներգրավմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ ճարտարապետներն ու շինարարներն ունեն... ավելին →

Հակամարտ շրջանների ուսանողների  իրավունքների  պաշտպանության մասին  ՀՀԿ ԵԿ  ներկայացուցչի առաջարկած բանաձևը EDS խորհրդաժողովում ընդունվել է միաձայն 03.10.2016

Հակամարտ շրջանների ուսանողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի առաջարկած բանաձևը EDS խորհրդաժողովում ընդունվել է միաձայն

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Վենետիկում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդաժողովը՝ «Կլիմայի փոփոխությունների մարտահրավերները» խորագրով: Խորհրդաժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը: Խորհրդաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներից զատ առաջարկվել են մի շարք բանաձևեր: Մասնավորապես վերջերս EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի... ավելին →

ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելել են առաջնագիծ03.10.2016

ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելել են առաջնագիծ

Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելություն են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում տեղակայված պաշտպանական շրջան: Այս այցելությամբ ՀՊՏՀ ՈՒսանողական խորհուրդը եզրափակել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: <<Անկախությունն սկսվում է առաջնագծից>> ծրագրի շրջանակներում... ավելին →

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների համապատասխան ծառայությունների բաժնի պետերին տրվել է խիստ նկատողություն03.10.2016

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների համապատասխան ծառայությունների բաժնի պետերին տրվել է խիստ նկատողություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով արձանագրվել է 6 դեպք: Երկու հասցեներում էլ կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կասեցվել են ապօրինի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված համաժողովի բացմանը30.09.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված համաժողովի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և առողջապահության ոլորտի պաշտոնատար մի շարք անձանց հետ ներկա է գտնվել Լևոն Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված ԳԱԱ անցկացված համաժողովի բացմանը: Շնորհավորելով ինստիտուտի հիմնադրման 55-ամյակի առիթվ և ողջունելով համաժողովի անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել ինստիտուտի դերը առողջապահության ոլորտում: «Սրտաբանության... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին30.09.2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կապերի առավել խորացմանն ու ամրապնդմանը: Գալուստ Սահակյանն իր խոսքում փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն... ավելին →