Լուրեր

Ավագանու որոշումով մի շարք ընտանիքներ բնակարան կստանան Երևանի ծննդյան օրվա առթիվ05.10.2016

Ավագանու որոշումով մի շարք ընտանիքներ բնակարան կստանան Երևանի ծննդյան օրվա առթիվ

Հոկտեմբերի 5-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նիստի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են իրենց գործընկերոջ՝ Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աշոտ Պապայանի հիշատակը: Անցնելով օրակարգի հարցերին` Երևանի ավագանին հաստատել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման խիստ... ավելին →

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին05.10.2016

Վարչապետն ընդունել է շինարարության և ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի շինարարների, Ճարտարապետների միությունների անդամներին և շինարարական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին: Կարևորելով շինարարության, ճարտարապետության ոլորտի խթանումը՝ վարչապետը նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերի մասին, որոնք կնպաստեն այս բնագավառում առկա խնդիրների լուծմանն ու ներդրումային ծրագրերի ներգրավմանը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հայ ճարտարապետներն ու շինարարներն ունեն... ավելին →

Հակամարտ շրջանների ուսանողների  իրավունքների  պաշտպանության մասին  ՀՀԿ ԵԿ  ներկայացուցչի առաջարկած բանաձևը EDS խորհրդաժողովում ընդունվել է միաձայն 03.10.2016

Հակամարտ շրջանների ուսանողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի առաջարկած բանաձևը EDS խորհրդաժողովում ընդունվել է միաձայն

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Վենետիկում կայացել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) խորհրդաժողովը՝ «Կլիմայի փոփոխությունների մարտահրավերները» խորագրով: Խորհրդաժողովում Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Լիլիթ Բեգլարյանը, Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը: Խորհրդաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներից զատ առաջարկվել են մի շարք բանաձևեր: Մասնավորապես վերջերս EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի... ավելին →

ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելել են առաջնագիծ03.10.2016

ՀՀԿ ԵԿ և ՀՊՏՀ ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելել են առաջնագիծ

Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՈՒսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ շուրջ 50 ուսանողներ այցելություն են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում տեղակայված պաշտպանական շրջան: Այս այցելությամբ ՀՊՏՀ ՈՒսանողական խորհուրդը եզրափակել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: <<Անկախությունն սկսվում է առաջնագծից>> ծրագրի շրջանակներում... ավելին →

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների համապատասխան ծառայությունների բաժնի պետերին տրվել է խիստ նկատողություն03.10.2016

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների համապատասխան ծառայությունների բաժնի պետերին տրվել է խիստ նկատողություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի հայտնաբերման մասով արձանագրվել է 6 դեպք: Երկու հասցեներում էլ կատարվել են ինքնակամ շինարարության հետևանքների վերացման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում կասեցվել են ապօրինի... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված համաժողովի բացմանը30.09.2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված համաժողովի բացմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և առողջապահության ոլորտի պաշտոնատար մի շարք անձանց հետ ներկա է գտնվել Լևոն Հովհաննիսյանի անվան «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի» հիմնադրման 55-ամյակին նվիրված ԳԱԱ անցկացված համաժողովի բացմանը: Շնորհավորելով ինստիտուտի հիմնադրման 55-ամյակի առիթվ և ողջունելով համաժողովի անցկացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել ինստիտուտի դերը առողջապահության ոլորտում: «Սրտաբանության... ավելին →