Լուրեր

Վարչապետը հորդորել է լինել հետևողական դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների նկատմամբ10.12.2015

Վարչապետը հորդորել է լինել հետևողական դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների նկատմամբ

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետի հանձնարարականով դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների ուսումնասիրության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Արտակ Շաբոյանը նշել է. «Հանրապետության վարչապետի հանձնարարականով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն... ավելին →

 «Եվրոմայդան. 2 տարի անց». ՀՀԿ ԵԿ-ն մասնակցեց ՈՒկրաինայի վերակառուցմանն ուղղված համաժողովին09.12.2015

«Եվրոմայդան. 2 տարի անց». ՀՀԿ ԵԿ-ն մասնակցեց ՈՒկրաինայի վերակառուցմանն ուղղված համաժողովին

Օրերս ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ «Եվրոմայդան. 2 տարի անց» խորագիրը կրող համաժողովը, որին մասնակցում էին 68 երիտասարդ քաղաքական գործիչներ եվրոպական տարբեր երկրներից: Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գևորգ Սողոմոնյանը: Ծրագրի բոլոր մասնակիցները հանդիսանում էին Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵԺԿ) Երիտասարդական կազմակերպության լիիրավ կամ ասոցացված անդամ կառույցների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ՀՀԿ Երիտասարդական... ավելին →

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի բացման արարողությանը09.12.2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի բացման արարողությանը

 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Ռոբոտների շքերթ» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերության և Ամերիաբանկի համատեղ նախաձեռնությամբ Երևանում բացված ցուցահանդեսն առաջին անգամ է կազմակերպվում տարածաշրջանում: Միջոցառման շրջանակում ներկայացվել են տարբեր երկրների ավելի քան 20 ինտերակտիվ ռոբոտ և հայկական ռոբոտատեխնիկայի լավագույն նմուշները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության... ավելին →

Երևանում անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը09.12.2015

Երևանում անցկացվում է EDS-ի խորհրդի հավաքը

 Դեկտեմբերի 9-13-ը Երևանում անցկացվում է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության՝ EDS-ի խորհրդի հավաքը, որը կրում է «Կառավարման նոր մոդելների ներդրումը Արևելյան գործընկերության երկրներում» խորագիրը։ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության խորհրդի հավաքը Երևանում հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության (ԵԿ) հրավերով։ Ի դեպ, ՀՀԿ ԵԿ-ն այս տարվանից անդամակցում է միջազգային այս կառույցին։ Հավաքին... ավելին →

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթն Ազգային ժողովի լիագումար նիստում09.12.2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթն Ազգային ժողովի լիագումար նիստում

 Ազգային ժողովի հարգարժան նախագահ, Հարգելի պատգամավորներ, 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, ինչպես միշտ, շահագրգիռ էին. հնչեցին և՛ ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներ, և՛ բազմաթիվ կարևոր ծրագրերի ֆինանսավորման ավելացման առաջարկներ: Ինչպես աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանի Հանրապետությունում էլ տարեկան բյուջեն երբևէ հնարավորություն չի ունենում ընդգրկել բոլոր ցանկությունները: Ի վերջո, տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ոչ միայն ֆինանսական, այլ քաղաքական... ավելին →

Խորհրդարանն ընդունել է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը09.12.2015

Խորհրդարանն ընդունել է 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը

 Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են քննարկել «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Եզրափակելով նախագծի խորհրդարանական քննարկումները՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատել է, որ քննարկումները շահագրգիռ էին եւ լի ծանրակշիռ տնտեսական ու քաղաքական հարցադրումներով, բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորման ավելացման առաջարկներով: Գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը... ավելին →