Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամը Մակեդոնիայում ներկայացրեց ՀՀ ուսանողների հիմնախնդիրներն ու ներգրավվածությունը հասարակական կյանքում05.10.2015

ՀՀԿ ԵԿ անդամը Մակեդոնիայում ներկայացրեց ՀՀ ուսանողների հիմնախնդիրներն ու ներգրավվածությունը հասարակական կյանքում

 Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>>(EDS) կազմակերոպության նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) հետ համատեղ անցկացվեց "Youth for growth: Strengthening generation E" խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ԵՊԲՀ ՈՒսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը: <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>>-ը երիտասարդական կազմակերպություն է, որը... ավելին →

ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության միջոցառումը նվիրված ուսուցչի օրվան05.10.2015

ՀՀԿ «Գյումրի-2» շրջանային կազմակերպության միջոցառումը նվիրված ուսուցչի օրվան

 Հոկտեմբերի 4-ին Գյումրու «Սպիտակ Վարդերե ռեստորանային համալիրում տեղի ունեցավ ՀՀԿ «Գյումրի-2ե շրջանային կազմակերպության խորհրդի կողմից կազմակերպված միջոցառումը նվիրված՝ ուսուցչի օրվան, որին մասնակցում էին շրջանային կազմակերպության խորհուրդը և «Գյումրի-2ե շրջանային կազմակերպությունում հաշվառված մանկավարժները: Միջոցառման սկզբում խորհրդի անդամները շնորհավորեցին մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, իսկ տարվա լավագույները՝ խորհրդի նախագահ, ԱԺ... ավելին →

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ05.10.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

 Սիրելի մանկավարժներ, ընդունեք ջերմագին շնորհավորանքս՝ մասնագիտական տոնի առթիվ: Անշուշտ, ցանկացած բարեմաղթանք, շնորհակալական խոսք կամ խոնարհում ձեր վաստակի հանդեպ չի կարող փոխհատուցել ձեր այն նվիրումին ու անձնազոհությանը, որոնց շնորհիվ մեծ կյանք մտնող յուրաքանչյուր սերունդ պարզ ճակատով ներկայանում է որպես հայոց անկախության պահպանման, պետականության հզորացման, նաև Երևանն անմնացորդ սիրելու գաղափարակիր։ Նորագույն ժամանակների դպրոցը ոչ միայն գիտելիքի հաղորդման, այլև գիտելիքի ստեղծման... ավելին →

ՀՀԿ ԵԿ և ԿԱՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված  <<Գերմանական պառլամենտարիզմը>> խորագրով միջոցառման ընթացքում ընդգծվեցին խորհրդարանական կառավարման ձևի դրական կողմերը05.10.2015

ՀՀԿ ԵԿ և ԿԱՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Գերմանական պառլամենտարիզմը>> խորագրով միջոցառման ընթացքում ընդգծվեցին խորհրդարանական կառավարման ձևի դրական կողմերը

Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կետրոնում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Գերմանական պառլամենտարիզմը>> խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ և երիտասարդ ՀՀԿ-ականներ: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ԿԱՀ Երևանյան գրասենյակի նախագծի համակարգող Լիանա Մարուքյանը և ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը,... ավելին →

Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը05.10.2015

Վարչապետը մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ ու նշել, որ ճարտարապետի մասնագիտությունը հայ ժողովրդի պատմության մեջ մշտապես արժևորվել է, ունեցել իր ուրույն տեղն ու դերը: «Արդեն երկրորդ տարին, հատուկ արժևորելով և նշելով ճարտարապետի միջազգային օրը, որպես կառավարության ղեկավար ցանկանում եմ մեկ... ավելին →

Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը05.10.2015

Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորել է բոլոր ուսուցիչներին: ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի, Արցախի ու սփյուռքի բոլոր ուսուցիչներին եւ իր այն գործընկերներին, ովքեր վայելել են ուսուցիչ լինելու բերկրանքը՝ մաղթելով նրանց առողջություն, լավատեսություն ու բարեկեցություն: Պատգամավորներն այնուհետեւ ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած... ավելին →