Լուրեր

ՀՀԿ կանանց խորհուրդը ընդունեց Չինաստանի Կանանց համաչինական   Ֆեդերացիայի ձեռներեց կանանց պատվիրակությանը 18.06.2015

ՀՀԿ կանանց խորհուրդը ընդունեց Չինաստանի Կանանց համաչինական Ֆեդերացիայի ձեռներեց կանանց պատվիրակությանը

 ՀՀԿ կանանց խորհուրդը սույն թվականի հունիսի 12-14 հյուրընկալել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կանանց համաչինական ֆեդերացիայի ձեռներեց կանանց պատվիրակությանը: Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող հյուրերը ծանոթացան ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին, աշխատանքներին և ծրագրերին: Համատեղ միջոցառումներ անցկացրեցին խորհրդի կանանց ձեռներեցության հանձնաժողովի անդամների հետ`այցելեցին <Մերիդեան> նորաձևության տուն դիտեցին սիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանի... ավելին →

Քաղաքապետը մասնակցել է «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» գիտաժողովի բացմանը16.06.2015

Քաղաքապետը մասնակցել է «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» գիտաժողովի բացմանը

 Մայրաքաղաքում մեկնարկել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» խորագրով գիտաժողովը, որի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Գիտաժողովի շրջանակում, որին իրենց մասնակցությունն են բերել Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Չեխիայից, Մոլդովայից և այլ երկրներից Հայաստան ժամանած առաջատար փորձագիտական կենտրոնների... ավելին →

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին16.06.2015

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին: Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման... ավելին →

<<Շիրակի երիտասարդական գավաթ-2015>> ամենամյա փառատոնը բացահայտեց նոր ինտելեկտուալների15.06.2015

<<Շիրակի երիտասարդական գավաթ-2015>> ամենամյա փառատոնը բացահայտեց նոր ինտելեկտուալների

 Հունիսի 15-ին Գյումրու Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային երիտասարդական կազմակերպության խորհրդի կողմից կազմակերպված <<Շիրակի երիտասարդական գավաթ-2015>> խորագիրը կրող ամենամյա փառատոնը: Վերջինիս մասնակցում էին Գյումրու տարբեր բուհերի ուսանողներից կազմավորված 12 թիմեր: Ջերմ մթնոլորտում և համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց <<Պոլիտեխ>> անունը կրող թիմը, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրին... ավելին →

Երիտասարդ ՀՀԿ-ականները արդյունավետորեն ներկայացնում են ազգային արժեքները նույնիսկ ամենասուր քաղաքական մթնոլորտում13.06.2015

Երիտասարդ ՀՀԿ-ականները արդյունավետորեն ներկայացնում են ազգային արժեքները նույնիսկ ամենասուր քաղաքական մթնոլորտում

Օրերս Վրաստանի Կախեթի քաղաքում մեկնարկեց գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների հնգօրյա ամառային դպրոցը: Ծրագրին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Մինչ ծրագրի պաշտոնական մասի բացումը երիտասարդները ծանոթացան Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության(CDU) երիտասարդական միության կառուցվածքին և ունեցած դերին: Ծրագրի պաշտոնական... ավելին →

Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին12.06.2015

Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահին

 Հունիսի 12-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին: Ողջունելով հրուրին՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան ԼՂՀ ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչը բարձր է գնահատվել նաեւ դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից: Գալուստ Սահակյանը նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես... ավելին →