Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մանկավարժներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ03.10.2014

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է մանկավարժներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսուցչի օրվան ընդառաջ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ներկաներին ուղղված իր խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու ու կրթելու... ավելին →

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք03.10.2014

Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնք

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նաև Ռինդ գյուղի օրը: Երկրի վարչապետը նախ շրջայց է կատարել համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընթացիկ և... ավելին →

Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի նախագծին02.10.2014

Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի նախագծին

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին և, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ... ավելին →

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը02.10.2014

Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը

 Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ նախորդ նիստում ընդհատված հարցի քննարկմանն անցնելը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել եւ ԱԺ նիստի աշխատանքին են հետեւում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆալուլտետի ուսանողները եւ դասախոսները: Պարոն Սահակյանը շնորհավորել է ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, շրջանավարտներին եւ ուսանողներին ժուռնալիստիկայի բաժնի հիմնադրման 65-ամյակի եւ ֆակուլտետի... ավելին →

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները02.10.2014

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի... ավելին →

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը01.10.2014

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

 Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում` Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը եւ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի եւ... ավելին →