Լուրեր
ՀՀԿ կանանց խորհուրդը Շենգավիթում անցկացրել է սեմինար-դասընթաց
ՀՀԿ կանանց խորհրդի կողմից անցկացվող "Ինչպես կազմակերպել քարոզարշավ" խորագիրը կրող սեմինար - դասընթացը հունվարի 31-ին տեղի ունեցավ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպություններում: Հանդիպման մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, գաղափարա-քարոզչական հանձնախմբի նախագահ Ռուզաննա Մուրադյանը, Երևանի քաղաքապետարնի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀԿ Շենգավիթի կանանց խորհրդի նախագահ Արմինե Վարդանյանը, ՀՀԿ Շենգավիթի տարածքային... ավելին →
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ հունվարի 30-ին գումարեց նիստ՝ քննարկելու ԱԺ երրորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ներառելու համար առաջադրված հարցերը: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հանձնաժողովի նիստում հիմնավորեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը: Կառավարությունը նախատեսում է խստացնել ջրային ռեսուրսների պահպանման, նաեւ ջրառի եւ ջրամատակարարման... ավելին →
Քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը
Մայրաքաղաքի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երևանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը: Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար և բարձր գնահատելով Երևանի մետրոպոլիտենում այժմ ընթացող համատեղ ծրագրի արդյունավետությունը՝ քաղաքապետ Տարոն... ավելին →
Համագործակցության նոր մակարդակ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից, որից հետո վարչապետին է ներկայացվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակվող Հայաստանի զարգացմանն օժանդակելու հնգամյա ռազմավարությունը և դրա ներքո իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները: Ջոն Հեֆերնը նշել է, որ սրանով Հայաստանը և ԱՄՆ-ն... ավելին →
Նախընտրական հանդիպումների երկրորդ օրը Լոռու մարզում
Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզում շարունակել է իր նախընտրական հանդիպումները: ՀՀ նախագահի թեկնածուն մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր քաղաքներում իր նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելուց բացի, երկխոսության ձևաչափով անցկացված հանդիպումների ժամանակ պատասխանել է ընտրողների բազմաթիվ հարցերի, լսել նրանց առաջարկները, ակնկալիքները, մտահոգություններն ու կարծիքները: Ստեփանավանում Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է նաև պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի ընտանիքին, որտեղ նա եղել էր երկու... ավելին →
30.01.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է հղել Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինին եւ Սենատի նախագահ Կայրաթ Մամիին: Խորհրդարանի նախագահը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից Մեջլիսի եւ Սենատի նախագահներին, պատգամավորներին խորին ցավակցություն է հայտնել Ալմաթիի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: ԱԺ նախագահը խնդրել է անկեղծ ցավակցություն փոխանցել ավիավթարից... ավելին →





