ՀՀԿ-ն գործադիրում

Գասպարյան Վոլոդյա Արսենի

Գասպարյան Վոլոդյա Արսենի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ

Ծնվել է 1983թ-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում:
1990-2001թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:
2001-2006թթ. ընդունվել և ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության ֆակուտետը:
2006-2010թթ. եղել է ՀՊՄՀ ընդհանուր մանկավարժության ամբիոնի հայցորդ:
2010թ-ից մանկավարժական գիտությունների թեկնածու է:
2007թ. հունիսից մինչև հոկտեմբեր աշխատել է ՀՀ ԿԱ ՀՊԾ Անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ:
2007թ. նոյեմբերից 2011թ. փետրվարը աշխատել է ՀՀԿ Տ/Կ աշխատանքները համակարգող կազմակերպիչ:
2011թ. փետրվարից առ այսօր աշխատում է ՀՊՄՀ Մանկավարժության մինչֆակուլտետային ամբիոնում` որպես դասախոս:
2005-2008թթ. եղել է ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ:
2008թ. առ այսօր` Ուսանողական խորհրդի նախագահ է:

2012թ. դեկտեմբերի 21-ից ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալն է:
2006թ-ից ՀՊՄՀ կառավարման խորհրդի անդամ Է, 2004-ից` ՀՀԿ անդամ: 2012 թ-ից ՀՀԿ խորհրդի անդամ Է:
2005թ. կամավոր մասնակցել է Հայաստան Համահայկական հիմնադրամի ՙԱրցախի վերածնունդ՚ ծրագրի շրջանակներում Մարտակերտում իրականացվող շինարարական աշխատանքներին և պարգևատրվել պատվոգրով:
2007թ. պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ մեդալով:
2009թ. համալսարանի ռեկտորի կողմից պարգևատրվել է պատվոգրով` ուսանողների շրջանում ռազմահայրենասիրական և բարոյաքաղաքական նկարագրի զարգացման նպատակով միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար: Ամուսնացած չԷ: