Մարգարյան Կարեն

Մարգարյան Կարեն

ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ

Ծնվել է  1982 թվականի  հոկտեմբերի 14-ին  ք. Հրազդանում:

1989-1998 թթ. ուսանել է Հրազդան քաղաքի N 1 միջնակարգ դպրոցում:
1998-2003 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետի <<Հեռուստալրագրություն>> բաժնում:
2010 թ.-ին՝ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում Ճանաչողական և միջմշակութային փոխըմբռնման ծրագիր, Վերապատրաստման-ուսուցողական դասընթաց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների համար:
2001-2002 թթ. աշխատել է որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանի լրատվության պատասխանատու, <<Կեչառիս>> թերթի խմբագիր, 
2002-2003 թթ.՝ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ,
2003-2006 թթ.՝ ՀՀ Կոտայքի մարզպետի մամուլի քարտուղար,
2006-2008 թթ.՝ ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական լրատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով,
2008-2012թթ.՝ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ,
2012թ.՝ ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ:
2010թ.-ին արժանացել է ՀՀԿ Նախագահի պատվոգրի` ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ և կուսակցական ակտիվ գործունեության համար,
2011թ.՝ ՀՀ Վարչապետի շնորհակալագիր` ՀՀ Անկախության 20-ամյակի առթիվ և աշխատանքային գործունեության ընթացքում ունեցած նշանակալի ավանդի համար: 
2011թ. ստացել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասյին աստիճան:
Հաշվառված է ՀՀ Զինված ուժերի պահեստազորում:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: