ՀՀԿ-ն գործադիրում

Հակոբյան Կարեն Լևիկի

Հակոբյան Կարեն Լևիկի

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ

Ծնվել է 1983թ դեկտեմբերի 21, Գեղարքունիքի մարզ, գյուղ Լանջաղբյուրում:
2001-2006թթ սովորել և ավարտել է Գավառի Պետական Համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը /Անգլիական/ բաժին:
2012թ-ին ընդունվել և այժմ էլ ուսանում է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների Քաղաքագիտության մագիստրատուրայի բաժնում:
2010-ի ապրիլից մինչև 2014 թվականի փետրվար՝ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2009 - 2012թթ ՀՀ Բնապահպանության Նախարարություն. Նախարարի օգնական:
2012-14թթ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան. Մարզպետի օգնական:
ՀՀ վարչապետի 2014թվականի հուլիսի 22-ի 683-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
2009 թվականից ՀՀԿ Գեղարքունիքի երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:
2009-12 թթ Բնապահպանության նախարարության կողմից իրականացվող <Մաքուր Սևան> ծրագրի, Հեծանվարշավի, Հրազդան ձորի մաքրման աշխատաքների և նմանատիպ այլ բնապահպանական ծրագրերի պատասխանատու:
2011թ-ին ընտրվել է առաջին Երիտասարդական խորհրդարանի երիտասարդ խորհրդարանական:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: