ՀՀԿ-ն գործադիրում

Ամիրյան Արմեն Արտավազդի

Ամիրյան Արմեն Արտավազդի

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար

Պաշտոնը ստանձնել է
27 սեպտեմբերի, 2016 թ.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967 թ. հուլիսի 29-ին, ք. Երևան

Կրթություն
1985-1991 թթ. - Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, մասնագիտությունը` կուլտուր-լուսավորչական աշխատանք:

Աշխատանքային գործունեություն
1984-1985 թթ. - Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` ռեժիսորի ասիստենտ,
1988-1995 թթ. - Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտե` հեռուստահաղորդավար,
1997-2015 թթ. - «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն,
2010-2013 թթ. - Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար,
2015-2016 թթ. - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ,
2016 թ. սեպտեմբերի 27-ից՝ ՀՀ մշակույթի նախարար:

Այլ տվյալներ
1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի, «Ֆրիտյոֆ Նանսենի», Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով, արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը:

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 երեխա: